Թարթառ (Տրտու) գետ

Արցախ
 Թարթառ (Տրտու) գետը սկսվում է Արցախի լեռնաշղթայի հյուսիսային և Մռավսար լեռնաշղթայի հարավային լանջերից` 3158մ բարձրության վրա: Այն անցնում է Մարտակերտի և Քարվաճառի շրջաններով:
Գետի երկարությունը 220կմ է, ընդհանուր ավազանը` 2653ք.կմ: Սնումը գրունտային է (71%-ը) և ձնանձրևային: Գետի միջին անկումը 15,5մ, Մադաղիս գյուղի մոտ` 7,5մ, հոսքի արագությունը` մոտ 4մ/վ, տարեկան միջին ծախսը` 21,9խ.մ/վ: Գետը լեռնային է, հոսքի մեծ մասը անցնում է կանիոնանման խոր կիրճերով: Վարարում է գարնանը: Թարթառը ունի ոռոգիչ և էներգետիկ մեծ նշանակություն: Գետի ռեժիմը կարգավորելու և ջրերն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով կառուցվել է Սարսանգի ջրամբարը, որն ունի ավելի քան 600մլն.խ.մ ծավալ: Ջրամբարին կից կառուցվել է համանուն ջրաէլեկտրակայանը: Թարթառի վրա է նաև Մադաղիսի ՀԷԿ-ը: Թարթառ գետը անցնում է մի հիասքանչ ձորի միջով, որտեղ կարծես թե եղբայրացել են անտառներն ու ժայռերը: Գետափից ոչ հեռու գտնվում է Դադիվանքը: Թարթառ գետի ափին են գտնվում նաև Ջերմաջուր և Զուար տաք ջրերը:
findarmenia.com For english version click here
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում