Օղակաձև այգի ՞, թե ՞ օղակաձև սրճարան

Երևանի Օղակաձև այգին, որն այժմ կոչվում է Երիտասարդության այգի,  քաղաքապետարանի մոնիտորինգի  տվյալներով` հռչակվել  էր Երևանի ամենավատ այգին:  Բանն այն  է, որ վերջին տարիներին օլիգարխների կողմից իրականացվող հսկայածավալ կառուցապատումներն աղավաղել են Երևանի օղակաձև կանաչ գոտին և լուրջ խնդիրներ են  ստեղծում երևանցիների հանգստի և տեղաշարժվելու համար: Կանաչ տարածությունների հաշվին սրճարաներ են կառուցվել` այգին վերածելով սրճարանների կույտի:  Բացի այդ,  Օղակաձև այգով հոսում է Գետառ գետը, որը բավական  աղտոտված է, հունի նեղացման և բետոնապատման հետևանքով   կորցրել է իր նշանակությունը և  <<հոսող լողավազան>>  է հիշեցնում:

[nggallery id=64]

 Այգում կան նաև մարզասարքեր: Չնայած դրանց առկայությունը   գովելի է, սակայն  դիրքը շատ  վտանգավոր է. անզգուշության դեպքում երեխաները կարող են բարձրությունից գետն ընկնել:

 Մարիաննա Հակոբյան 

 econews.am

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում