Բիո զուգարանների առանձնահատկությունները

Բիո զուգարանները նորարարական տեխնոլոգիաներով ստեղծված  զուգարաններ են, որոնք  ստեղծված են` մարդու գործունեության հետևանքով առաջացած թափոնները էկոլոգիական ճանապարհով վերացնու նպատակով: Այն նաև կանխում է  սանիտարահիգիենիկ նորմերի  խախտման հետևանքով առաջացած  հիվանդություններ: Այն զարգացրել է պաշտպանության հետազոտություն և զարգացման հիմնադրում (Defence Research & Development Establishment) լաբորատորիան:

Բիո զուգարանները կարող են աշխատել -55-60 մթնոլորտային ջերմաստիճանի պարագայում: Առաջանում է անգույն, առանց հոտի և դյուրավառ բիո գազ, որը պարունակում է 50-70 տոկոս մեթան: Բիո զուգարանների հիմնական մասերն են նախապես պատրաստված գետնից վեր զուգարանակոնքը և Bio Digester բաքը:

Բիո զուգարանների բնորոշ առավելությունները:

  1. Էկոլոգիական ճանապարհով վերացնում է մարդու գործունեության հետևանքով առաջացած թափոները:
  2. Առաջացնում է անգույն, առանց հոտի, դյուրավառ գազ, որը կարելի է օգտագործել ջեռուցման համար և առանց հոտի  մաքուր ջուր: Այդ ջուրն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ սնուցող և հանքային նյութեր, որոնք կարելի է օգտագործել ոռոգման նպատակներով:
  3. Չի պահանջում կոյուղացանցի միացումներ:
  4. Հարմար է զրոյից ցածր ջերմաստիճաններում օգտագործելու համար, օրինակ` այնպիսի վայրերում, ինչպիսիք են` հիմալայան տարածաշրջանը, սառցադաշտերը, մայրուղիները, ծովափերը, հանքարդյունաբերական տարածքները և այլն:
  5. Տնտեսապես կենսունակ է:
  6. Չունի ոչ մի կախում սահմանափակ և վճարովի էներգիայի աղբյուրներից:
  7. Հնարավոր է տեղադրել 12 ժամվա ընթացքում:
  8. Մաքրման սովորական միջոցները, ինչպիսիք են` օճառը, կերոսինը և այլն, չեն վնասում բիո զուգարանները:

econews.am

For English Version Click Here

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում