Բացահայտվել է բեզոարյան այծի որսի դեպքը․ մանրամասներ (տեսանյութ)
![](https://econews.am/disk/09-02-21/99c068de20734e4191833b149a0bb5bc.jpg)
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ստացվել էին օպերատիվ տվյալներ ապօրինի որսի վերաբերյալ։ Տվյալներն իրացնելիս բաժնի ծառայողները համագործակցեցին մարզային ոստիկանության գործընկերների և «Վայոց ձորի անտառտնտեսության» աշխատակիցների հետ։ Միջոցառումների արդյունքում փետրվարի 4-ի երեկոյան, ապօրինի որս կատարելու կասկածանքով, Հերմոն գյուղից բերման ենթարկվեց Եղեգիս գյուղի բնակիչ, 25-ամյա մի տղամարդ՝ իր վարած «Օպել Աստրա» մակնիշի մեքենայով հանդերձ։ Քիչ ավելի ուշ նույն կասկածանքով Եղեգիս գյուղի «Սիրանույշ» ճամբարի մոտից բերման ենթարկվեց ևս երեք հոգի։ Նրանցից մեկի՝ նույն գյուղի 19-ամյա բնակչի ուսապարկից անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մորթած և մաշկած կենդանու մարմին, իսկ 23-ամյա երևանցու մոտ՝ մեկփողանի ողորկափող որսորդական հրացան: Հրացանն օրինական էր, բայց նրանց արարքը՝ ոչ։
Բերման ենթարկվածները հայտնել են, որ մաշկազերծված կենդանին Բեզոարյան այծ է, որը ժամեր առաջ երևանցին որսացել է «Սիրանույշ» ճամբարին հարակից լեռան լանջին: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են այծի գլուխն ու մորթին։
Հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է տարածքային քննչական մարմին։ Կատարվում է նախաքննություն։ Սակայն հարցն ունի և բարոյական կողմ․ իսկական որսորդը միշտ է պահում որսորդության բարոյական նորմերը։
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/03-08-23/5f85b80b82d022d0e95410d9fb7523da.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/07-11-22/bad84e7ba842c1a8651a51e527e27c34.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/25-10-22/541020de43cb253a5603231209f62797.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/18-10-22/71fc62c3f1efe20bfbd9d7ace47cfb83.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/12-10-22/5f6e5889be760a439890126be6e8d0cf.jpg&w=300&h=200)