Զարմինե Զեյթունցյանը՝ զբոսաշրջության վրա Ամուլսարի հանքի ազդեցության մասին

«էս հեղափոխությունը եղավ մոռացանք ձեզ տեղեկացնենք: Տուրիզմի կոմիտեին նամակ ենք ուղղել, անհանգստություն հայտնելով Ջերմուկի զբոսաշրջային ֆինանսական հոսքերի կրճատման մասին և խնդրել թվեր ասել:

Պատասխանում թվեր են ասում ու մի տեսակ շատ անհոգ հայտնում, որ հանքը Ջերմուկի տուրիզմին վտանգ չի սպառնում: Տեղեկացնեմ, որ հանքը դեռ ոսկի չի ստանում, բայց Ջերմուկում արդեն հանքի փոշուց ցեխոտ անձրևներ են գալիս»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամ Գեղամ Օհանյանը:

«Գուցե տիկին Զեյթունցյանը հեղափոխությունից հետո կարծիքը փոխել է: Մենք դա միայն կողջունենք...»,- եզրափակում է նա:

Նշենք, որ «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը բաց նամակ է հղել Նախագահ Արմեն Սարգսյանին: ՀՀ նախագահի աշխատակազմն ուսումնասիրում է Ամուլսարի ծրագրի հետ կապված բնապահպանների ներկայացրած նամակը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում