Ամուլսարում բնականոն աշխատանքները վերականգնվել են. «Լիդիան Արմենիա»

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ ընկերությունը համաձայն է ՀՀ Կառավարության այն հայտարարության հետ, որ բոլոր հանքարդյունաբերական ընկերությունները պետք է համապատասխանեն բնապահպանական չափանիշներին՝ ապահովելով շրջակա միջավայրի պահպանությունը և նպաստելով քաղաքացիների բարեկեցությանը:

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Մենք ողջունում ենք հանքարդյունաբերության ոլորտում ստուգումների նախաձեռնությունը, ինչը լավ հնարավորություն է, որ ամբողջ ոլորտում կիրառվեն բնապահպանական համապատասխանության հավասար չափանիշներ: Վերջին 5 օրերի ընթացքում երկրի մի շարք հանքարդյունաբերական ընկերությունների, այդ թվում նաև «Լիդիանի Արմենիայի» Ամուլսարի ծրագրի դեմ բողոքի ակցիաներ են իրականացվել՝ փակելով ճանապարհները և խոչընդոտելով աշխատանքներին: Ամուլսարի ծրագրի դեմ բողոքի ցույցերը հանգեցրել են «Լիդիան Արմենիայի» աշխատակիցների և համայնքներում Ամուլսարի ծրագրի աջակիցների կողմից հակացույցի, որով բողոքի ակցիայի մասնակիցներից պահանջել են չխոչընդոտել իրենց աշխատանքի իրավունքին: Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում էին, որ առկա են բնապահպանական խնդիրներ, ինչպես նաև պահանջներ էին ներկայացնում ծրագրում աշխատատեղեր ունենալու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ընկերությունն ունի բողոքների արձագանքման հստակ սահմանված պաշտոնական մեխանիզմ և հորդորում է բոլոր շահագրգիռ կողմերին այդ հնարավորությունից օգտվելով՝ ներկայացնել իրենց բողոքներն ու մտահոգությունները և այդպիսով նպաստել համատեղ կառուցողական լուծումներին:

Այս պահին, Ամուլսարում բնականոն աշխատանքները վերականգնվել են»:

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով Ամուլսարի հանք տանող ճանապարհները փակած ցուցարարները բացել են ճանապարհները՝ գրելօով. «Դեպի հանք բարձրացող ճանապարհները նորից կփակվեն, եթե հանքում աշխատող մեքենաները որոշեն բարձրանալ աշխատանքը շարունակելու: Ամուլսարի տարածքից դուրս բերվող մեքենաները կարող են ազատ դուրս գալ՝ առանց խոչընդոտների»: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում