Նախագահի աշխատակազմն ուսումնասիրում է «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության բաց նամակը

ՀՀ նախագահի աշխատակազմն ուսումնասիրում է Ամուլսարի ծրագրի հետ կապված բնապահպանների ներկայացրած նամակը: ՀՀ նախագահի մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց նախագահ Արմեն Սարգսյանը:

«Ինչպես գիտեք, Ամուլսարի ծրագրի հետ կապված բնապահպանական խումբն ինձ փոխանցել էր փաստաթուղթ: Այժմ ՀՀ նախագահի աշխատակազմն այն ուսումնասիրում է: Այս հարցը կուղղվի ՀՀ կառավարությանը, համապատասխան գնահատականներ և լուծումներ տալու, եթե այդպիսիք կան»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Մայիսի 23-ին Երևանում «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունն անցկացրեց բողոքի երթ: Այն մեկնարկեց Մաշտոցի պուրակից, և մասնակիցները շարժվեցին դեպի ՀՀ նախագահի նստավայր Արմեն Սարգսյանին նամակ հանձնելու նպատակով: Արմեն Սարգսյանը միացավ երիտասարդներին, լսեց նրանց խոսքը և խոստացավ արագ արձագանքել: «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամների ակցիան ավարտվեց պարով, որին միացավ նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում