Մետաղական 28 հանքերում ստուգումներ կիրականացվեն. Վարչապետ

«Մենք չենք կարող ասել, որ ընդերքը փակում ենք և չենք օգտագործում, բայց չենք կարող թույլ տալ, որ այն լինի օրենսդրությանը չհամապատասխանող ձևով». այս մասին այսօր՝ մայիսի 24-ին Կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վերջինիս խոսքերով՝ ստուգումներ պետք է անցկացվեն՝ պարզելու համար շրջակա միջավայրին, պետական շահերին ու բնակչության առողջությանն ուղղված վտանգների հայտնաբերման ու վերացման համար: «Պետք է հանքարդյունաբերությունը համապատասխանեցվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, և այստեղ երկրորդ տարբերակ ուղղակի չկա: Կարծում եմ, որ բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմինն ու կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկեն, որ այս ստուգումները թափանցիկ լինեն, ընդգրկվեն մասնագետներ», - հավելեց վարչապետը:

Վերջինս արդեն հանձնարակական է տվել ստուգումներ անցկացնել մետաղական հանքերի շահագործմամբ զբաղվող կազմակերպություններում: Ստուգումներն իրականացվելու են 28 կազմակերպությունում: Փաշինյանը հորդորեց նաև հանրապետական գործադիր մարմիններին օժանդակել տեսչական մարմիններին ստուգումներ անցկացնելիս:

Լուսանկարում՝ Գեղանուշի պոչամբարը

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում