Քաղաքապետարանը դիմում է Ոստիկանապետ Օսիպյանին. ցուցարարները պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը (ուղիղ)

Այսօր՝ մայիսի 16-ին, բողոքի ակցիա է տեղի ունենում Երևանի քաղաքապետարանի և քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ: Բողոքի պատճառ է հանդիսացել երեկ համացանցում հայտնված լուսանկարը, որտեղ երևում է իրականացվող շինաշխատանքների հետևանքով մայրաքաղաքի Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում տեղի են ունեցել ծառահատումները: Նշենք, որ ցուցարարները մուտք են գործել Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենք և պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը: 

Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է կատարել, որում ասվում է.

«Հարգելի պրն Օսիպյան,

օրենսդրության խախտմամբ տեղի է ունեցել ներխուժում՝ ՀՀ ոստիկանության կողմից պահպանվող պետական պահպանության օբյեկտ հանդիսացող Երևանի քաղաքապետարանի շենք` խոչընդոտելով քաղաքապետարանի աշխատանքի բնականոն ընթացքը։

Դիմում ենք Ձեզ՝ ձեռնարկելու միջոցներ ոչ օրինական գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար»: 

Ակցիայի ընթացքին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում