Նոր մանրամասներ խոշտանգված գայլի դեպքից

Ինչպես հայտնել ենք, օրերս Աբովյան քաղաքում հայտնաբերվել է ծառին կապված գայլի դի: «Civil Voice» ՀԿ փորձագետ Սիլվա Ադամյանը տեսանյութում ցուցադրում է, որ կենդանուն հավանաբար կապել են ծառին, այնուհետև վնասվածքներ հասցրել, ինչի հետևանքով էլ գայլը մահացել է: Կենդանու դին հայտնաբերվել է ապրիլի 9-ին: 

«Civil Voice» ՀԿ-ը խնդրրի առնչությամբ դիմել է ՀՀ Բնապահպանության նախարարությանը և ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։

« ...տեղեկացնում եմ, որ սատկած գայլի դին գտնվում է ոչ թե Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում, այլ գտնվում է Աբովյան քաղաքի աղբավայրի հարակից տարածքում:

Զննման արդյունքում պարզվել է, որ գայլի դին քայքայված վիճակում է, նկատելի չեն հրազենային վնասման և խոշտանգման առերևույթ նշաններ: Հնարավոր է, որ գայլին արդեն իսկ սատկած վիճակում են տեղափոխել աղբավայրի հարակից տարածք»,- ասված է տեսչական մարմնի կողմից ուղարկված գրության մեջ: 

Ինչպես հայտնում է Սիլվա Ադամյանը հրազենային վնասվածքներ կենդանին չուներ, սակայն ակնհայտ էր, որ գայլին խոշտանգել են, իսկ տեսանյութով ցուցադրվում է, որ կենդանուն ոտքից կապել են ծառին: 

Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունք սահմանող օրենքի անհրաժեշտության մասին բարձրաձայնում են թե՛ կենդանապաշտպանները, թե՛ համապատասխան մասնագետները, թե՛ ԶԼՄ-ները, սակայն որևէ քայլ այս ուղղությամբ դեռ չի արվում ո՛չ օրենսդիր, ո՛չ գործադիր մարմինների կողմից: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում