Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները գործադուլ են հայտարարել (տեսանյութ)

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։

Հիշեցնենք, որ մարտ ամսին Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հարցադրմանը, թե արդյո՞ք այսքան երկար տարիներ հանքի շահագործումը բնակչության շրջանում խնդիրներ չի առաջացրել, պատասխանել է. «Այս թեմայով կարող ենք անվերջ խոսել, բայց մի բան կարող եմ հստակ ասել՝ առանց Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի շատ տխուր կլիներ Մեղրի համայնքում ընդհանրապես կենսագործունեությունը: Բնությունը շատ կարևոր է, բայց նաև բնությունը մարդու վայելելու համար է, իսկ մարդը, որպեսզի տարածքում ապրի, պետք է աշխատանք ունենա, կարողանա իր կենսական հարցերը լուծել, ընտանեկան բյուջեն ունենա: Մեղրու շրջանում տնտեսության ֆինանսական շրջանառության 85 տոկոսը Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատն է ապահովում: Այդ պարագայում ես իմաստ չեմ տեսնում քննարկելու Կոմբինատի լինել, չլինելու կամ արդյունավետության հարցը: Դա իմ կարծիքը չէ, ես արտահայտում եմ ազգաբնակչության ճնշող մեծամասնության կարծիքը»: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում