Բնապահպանության նախարար է նշանակվել Էրիկ Գրիգորյանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրով Բնապահպանության նախարար է նշանակվել Էրիկ Գրիգորյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա­դրու­թյան 150-րդ հոդվածի.

Էրիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել բնապահպանության նախարար»,- ասված է հրամանագրում:

Կենսագրություն

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1979թ. հոկտեմբերի 17, Կապան քաղաք

Կրթություն

1995-2000թթ._Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, ընդհանուր տնտեսագիտական ֆակուլտետ, բնօգտագործման տնտեսագիտություն մասնագիտություն

2004-2005թթ._Էգեյան համալսարան (Հունաստան), բնապահպանական գիտությունների ֆակուլտետ, Շրջակա միջավայրիկառավարման և քաղաքականության միջազգային ասպիրանտական ծրագիր

2007թ._Դրեզդենի տեխնիկական համալսարան (Գերմանիա), Շրջակա միջավայրի կառավարման միջազգային հետբուհական դիպլոմավորված ծրագիր

2008-2009թթ._ԱՏԵԻ և Արիստոտելի համալսարան (Հունաստան), դոկտորական ուսում, շրջակա միջավայրի տնտեսագիտություն

Աշխատանքային գործունեություն

2017թ. մայիսի 30-ից նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ,

2017թ._ՀՀ վարչապետի օգնական,

2016-2017թթ._Կրթական ծրագրերի կենտրոն, Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրի բնապահպանական փորձագետ,

2015թ._Կովկասի բնության հիմնադրամ, բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգի կատարելագործման գծով ազգային փորձագետ, 

2015թ._Միավորված ազգերի կազմակեպության զարգացման ծրագիր, բնապահպանական սատելիտային հաշիվների ներդրման տնտեսական բաղարիչի գծով փորձագետ,

2015թ._Միավորված ազգերի կազմակեպության զարգացման ծրագրի Ղազախստանի գրասենյակ, էկոհամակարգային ծառայությունների գծով միջազգային փորձագետ,

2015թ._ԵԱՀԿ Երևանյան գրասենյակ, բնապահպանական տնտեսագիտության գծով ազգային փորձագետ,

2015-2016թթ._Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող, ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացվող Հանքարդյունաբերության թափանցիկության բարձրացման ծրագիր, ազգային փորձագետ,

2014-2015թթ._Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր, ազգային փորձագետ բնապահպանական տնտեսագիտության գծով,

2014թ._Հայաստանի ամերիկյան համալսարան, շրջակա միջավայրի տնտեսագիտության գծով փորձագետ,

2014-2015թթ._ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Մաքուր էներգիա և ջուր» ծրագիր, ազգային խորհրդատու,

2014թ._ԵՄ կողմից ֆինանսավորվող և Կենտրոնական Ասիայի բնապահպանական տարածաշրջանային կենտրոնի կողմից իրականացվող էկոհամակարգային ծառայությունների ծրագիր, միջազգային փորձագետ,

2014թ._Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող և բնության պահպանության միջազգային միության կողմից իրականացվող FLEG-2 ծրագիր, ազգային փորձագետ,

2011-2014թթ._Գերմանիայի զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող «Անդրսահմանային միացյալ քարտուղարություն» պահպանվող տարածքների աջակցման ծրագրի հայաստանյան համակարգող,

2011-2014թթ._ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Մաքուր էներգիա և ջուր» ծրագիր, տնտեսագետ,

2011թ._«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ, վերաբնակեցման մասնաետ,

2011թ._ԵԱՀԿ կողմից ֆինանսավորվող «Շրջակա միջավայրի կառավարման տնտեսական մեխանիզմների հզորությունների ուժեղացում, տեղեկատվության բարձրացում և մասնակցային գործընթացի ապահովում» ծրագրի ղեկավար,

2009-2011թթ._ՀՀ բնապահպանության նախարարության էկոնոմիկայի վարչության միջազգային ծրագրերի կառավարման բաժնի պետ,

2009թ._ՀՀ բնապահպանության նախարարության էկոնոմիկայի վարչության շրջակա միջավայրի կառավարման տնտեսական մեխանիզմների և գործիքների բաժնի գլխավոր մասնագետ,

2002-2009թթ._ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և բնօգտագործման էկոնոմիկայի բաժնի առաջատար մասնագետ:

Այլ տվյալներ

Հայաստանում, Ռուսաստանում, Հունաստանում և Գերմանիայում տպագրված մի շարք հրատարակությունների, գիտական հոդվածների հեղինակ է:

Կուսակցական պատկանելիությունը

անկուսակցական

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու որդի:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում