238 ապօրինի հատված ծառ՝ Լոռիում. նախորդ շաբաթ խոշոր ծառահատումներ են արձանագրվել

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. մայիսի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 15 իրավախախտում, 2-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 41.124.800 ՀՀ դրամ:

Մասնավորապես` բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 13 դեպք:

Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 41.098.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝
Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (տարբեր տեսակի 238 ծառ) հաշվարկվել է 18.622.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս («Թումանյան» անտառտնտեսություն)։

Ապօրինի ծառահատման 2 դեպքով (տարբեր տեսակի 107 ծառ) հաշվարկվել է 10.020.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս («Ստեփանավան» անտառտնտեսություն)։

Ապօրինի ծառահատման 1 դեպքով (տարբեր տեսակի 12 ծառ) հաշվարկվել է 1.500.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս («Ստեփանավան» անտառտնտեսություն)։
Ապօրինի ծառահատման 3 դեպքով (տարբեր տեսակի 111 ծառ) հաշվարկվել է 7.686.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս («Դսեղ» անտառտնտեսություն)։
Փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (0,5 խմ) նշանակել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով (տարբեր տեսակի 18 ծառ) հաշվարկվել է 3.270.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս և հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 1 դեպք: Գեղարքունիք՝ ձկան ապօրինի որսի 1 դեպք (առգրավվել է սիգ տեսակի 100 հատ՝ 19 կգ ձուկ, հանձնվել` «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ)։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է իրավախախատման 1 դեպք։

Շիրակ՝ առանց սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) թույլտվության աշխատելու 1 դեպքով հաշվարկվել է 26.300 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս և նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում