Գոյություն չունեցող վերամշակման գործարան. չիրականացված խոստումներ (տեսանյութ)

Երևանի ավագանու դեռևս 2013 թ․ նախընտրական ծրագրում քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նուբարաշենի բնակիչներին խոստացել էր աղբի տեսակավորման, վերամշակման ձեռնարկություն հիմնել: Այս նույն խոստումը Մարգարյանը տվել է նաև հաջորդ՝ 2017 թվականի ընտրությունների քարոզարշավին, սակայն մինչ օրս աղբի տեսակավորման, վերամշակման ձեռնարկություն չի հիմնվել։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ներկայացնում է տեսանյութ, որտեղ ներկայացված է աղբանոցին կից բնակվող քաղաքացիների, աղբանոցում աշխատողների, բնապահպանների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը խնդրի վերաբերյալ։ 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում