Առաջին անգամ ներդրվել է հանքարդյունաբերության գործունեության մոնիթորինգի պարտադիր համակարգ

Ամբողջովին վերանայվել է բնապահպանական մոնիթորինգի համակարգը։ ՀՀ բնապահպանության նախարարությունում ձևավորվել է Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության միասնական կենտրոն։ Այս մասին տեղեկանում ենք Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Փոփոխությամբ ուժեղացվել է պետական համալիր մոնիթորինգի գործառույթը։ Մոնիթորինգի համակարգը լիարժեք դարձնելու նպատակով առաջին անգամ ներդրվել է հանքարդյունաբերության գործունեության մոնիթորինգի պարտադիր համակարգ, որով հանքարդյունաբերողներին պարտավորեցվել է անկախ մասնագիտացված լաբորատորիաների միջոցով մշտապես մոնիթորինգի ենթարկել հանքավայրերը և դրանց հարակից տարածքները և արդյունքները պարբերաբար ներկայացնել հանրությանը։ Այն էականորեն նվազեցրել է հանքարդյունաբերության ոլորտի ռիսկերը։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում