Վերջապես լուծվել է գետերում անհրաժեշտ ջրաքանակի ապահովման հարցը. ՀՀ ԲՆ

Լուծում է տրվել փոքր ՀԷԿ-երի շահագործման նպատակով ջրառից հետո գետերում անհրաժեշտ քանակության ջուր թողնելու խնդրին։ Գետերում անբավարար ջրահոսքի մասին մասնագետները բարձրաձայնում էին երկար տարիներ։ 2018թ․ հունվարին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված փոքր ՀԷԿ-երի համար էկոլոգիական թողքի հաշվարկման նոր մեթոդում հաշվի են առնվում գետերի սնուցման և սեզոնային առանձնահատկությունները։ Հաշվարկման ընդունված կարգի շնորհիվ՝ փոքր ՀԷԿ-երի շահագործման դեպքում էլ գետերում կապահովվի անհրաժեշտ քանակությամբ ջրահոսք, ինչը կնպաստի դրանց էկոհամակարգերի պահպանմանը։ Այս մասին տեղեկանում ենք Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 25-ի N 57-Ն որոշման համաձայն՝ բնապահպանական թողքի հաշվարկման ժամանակ հաշվի է առնվում գետերի սնուցման և սեզոնային առանձնահատկությունները, այսինքն հիդրոլոգիական տվյալներ ունեցող գետերում բնապահպանական թողքի արժեքը որոշվում է բազմամյա ձմեռային ժամանակաշրջանում առավել նվազագույն ելքեր ունեցող 10 իրար հաջորդող օրերի միջին ելքի արժեքին ավելացնելով տվյալ ամսվա բազմամյա բնական նվազագույն միջին ամսական ելքի արժեքի 1/3 մասը՝ 33%-ը: Քանի որ, ՀՀ գետերում հիդրոկենսաբանական, հիդրոմորֆոլոգիական և հիդրոքիմիական մոնիտորինգի տվյալները բացակայում են, դրա համար է կիրառվում 33%-ն «անվտանգության գործոնը», ինչն ապահովում է գետի հիդրոմորֆոլոգիական, թթվածնային և ջերմային պայմանները, որոնք էլ ապահովում են ջրային օրգանիզմների գոյատևումը և վերարտադրությունը: Եթե բնապահպանական թողքի ամսական հաշվարկված արժեքը մեծ է ստացվում տվյալ ամսվա բազմամյա բնական նվազագույն ելքից, ապա որպես բնապահպանական թողք ընտրվում է տվյալ ամսվա բազմամյա բնական նվազագույն ելքի արժեքը:  

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում