Դաժան տեսարան. շան ձագուկի ոտքը կտրել են սուր գործիքով (տեսանյութ)

Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր:

Կենդանասերներն ու կենդանապաշտպանները շարունակում են ահազանգել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի մասին: Այս անգամ խոսքը գնում է առանձնակի դաժանությամբ դեպքի մասին, որի առթիվ ահազանգում է «Դինգո թիմը»՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով. «Որքան ցավալի է ապրել մի հասարակության մեջ, որտեղ ամեն օր ականատես ենք լինում մարդու կողմից դաժանության իրենից թույլի նկատմամբ:

Ահազանգ ունեցանք հետևի ոտքը բացակայող ձագուկի մասին: Դե առաջին բանը, որ մտածեցինք այն էր, որ ընկել է մեքենայի տակ: Բայց որքան մեծ էր շոկը, երբ բժիշկը նայելուց հետո ասաց, որ սա հատուկ կտրած է սուր գործիքով: Բժիշկն էլ երկար ուշքի չէր կարողանում գալ այս փաստից: Այն ինչ երևում է տեսանյութում, ընդամենը կեսն է: Կտրվածքը մի քանի անգամ ավելի խորն է...»:

Նշենք, որ սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության ուշադրությունը: 

Կենդանուն օգնելու համար «Դինգո թիմը» նաև օգնություն է խնդրում. «Նա շտապ վիրահատության, հոսպիտալացման, հատուկ սնունդի և հետվիրահատական խնամքի կարիք ունի: Խնդրում ենք օգնեք մեզ հավաքել 60.000 դրամ նրա ծախսերի համար

Unibank - 24100095040201 (Օվսաննա Հովսեփյան)
ArCa - 9051210201354754
Visa - 4889620000432727
IDRAM - 824044578
QIWI - 37495939354
PayPal: [email protected] (Laura Manoukian)»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում