«Դիլիջանյան օրերի» քրոնիկա. անտառները միտումնավոր հրդեհվո՞ւմ են...

«Վերջին օրերին Դիլիջան ազգային պարկի մի շարք տեղամասերում բռնկած հրդեհներն անհանգստության տեղիք են տալիս: Մարտի 23-ին, ժամը 18։00-ի սահմաններում հրդեհ էր «Շամախյան» տեղամասի 2-րդ պահաբաժնի 10-րդ տեղամասում, հրդեհը մեկուսացվել և մարվել էր մարտի 24-ի գիշերը՝ 02:30-ի սահմաններում: Ըստ նախնական տվյալների, այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ, ծառեր չեն վնասվել։ Մարտի 24-ին ևս հրդեհի մի քանի օջախներ էին հայտնաբերվել․ մասնավորապես, ժամը 14-ի սահմաններում Հաղարծին տեղամասի 5-6 րդ պահաբաժիններում /ըստ նախնական տեղեկության՝ կրակը բռնկել էր համայնքային տարածքում/, իսկ ժամը 20-ի սահմաններում՝ պարկի «Ջիլուտ թալա» կոչվող հանդամասում։ Հրդեհները մարվել էին մի քանի ժամվա ընթացվում:
Հետագա օրերի ընթացքում ազգային պարկի մի շարք տեղամասերում ևս հրդեհների դեպքեր են գրանցել և ընդհանուր թիվը հասել է 6-ի»,- գրում է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի մամուլի քարտուղար Մարինե Կարապետյանը:

Հիշեցնենք նաև, որ երեկ 16:30- ի սահմաններում հրդեհի օջախ էր հայտնաբերվել Դիլիջան ազգային պարկի Հաղարծին տեղամասի 6-րդ պահաբաժնում: Պարկի աշխատակիցների արագ արձագանքման շնորհիվ կրակը տեղայնացվել էր, հրշեջների օգնության ամբողջությամբ մարվել:

Նշենք նաև, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի մի շարք պահաբաժիններում 2014-2017 թթ կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի ղեկավար Ա. Մանուչարյանին և նախկին ղեկավար Հ.Հովհաննիսյանին: Այսօրվա դրությամբ քրեական գործի շրջանակներում ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել 7 անձի, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում