Այդ ամենն արվեց Ծաղկազարդին փող աշխատելու համար… (ֆոտո)

Աժդահակ էկոակումբի անդամներով մեկնում էինք Մայրաքաղաք՝ բնապահպանական այցի նպատակով; Ճանապարհին ավտոբուսը կանգ առավ Երևանին մոտ տարածքում, որպեսզի նախաճաշեինք և մի քիչ հանգստանայինք: Այդտեղ մի գեղեցիկ, լացող ուռենի կար , որը ակամայից գրավեց բոլորիս ուշադրությունը: Մինչ մենք կհիանայինք ծառի տեսքով, հայտնվեց մի մեքենա, իջան սղոցով և կացինով տղանարդը և կինը, բարձրացան ծառի վրա և սկսեցին անխնա կտրել և ջարդել հաստափոր ճյուղերը: Մենք փորձեցինք միջամտել, բայց անարդյունք: Կարծես ծառը մեզանից ակնկալում էր օգնություն, բայց «թշնամու» սղոցը ավելի ակտիվ գտնվեց և մի քանի րոպե հետո ծառիը զրկվեց հիմնական ճյուղերից: Այդ ամենը արվեց Ծաղկազարդին փող աշխատելու համար…

 

 

 

«Աժդահակ բնապահպանական կենտրոն»-ի ֆեյսբուքյան էջից:

 

Գրառումը ներկայացված է առանց խմբագրման: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում