Շտապ. «Դիլիջան» ազգային պարկում կրակն ավելի վտանգավոր է դառնում, ԱԻՆ-ը դեռ տեղում չէ

Ինչպես տեղեկացրել ենք, հրդեհ է բռնկվել «Դիլիջան» ազգային պարկում: Այժմ ազգային պարկում գտնվող «Armenian Extreme club»-ի տնօրեն Գոռ Հովհաննիսյանը մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց, որ հրդեհը բռնկվել է արդեն 6 ժամ առաջ և այժմ գրեթե հասնում է անտառածածկ տարածքին:

«Չեն կարողանում կանգնեցնել կրակը... մի մասը հանգցնում են, մյուս մասից նորից կպնում է: Քամի է... ըստ տվյալների ԱԻՆ զանգահարել են մինիմում 4 ժամ առաջ, հիմա զանգում, ասում են՝ բա ո՞ւր եք, պատասխանում են՝ մեզ նոր են ասել: Այս պահին այնտեղ ընդամենը 6 հոգի մարդ է պայքարում կրակի դեմ»,- պատմում է Գոռ Հովհաննիսյանը

Վերջինս նշեց նաև, որ տղաներից մեկը վնասել է ոտքը, բայց շարունակում է պայքարել կրակի դեմ: Հրդեհն արդեն հասել է վերևամասում գտնվող հատուկենտ ծառերին: 

«Բայց, որ կպավ, վերջ, դեմն առնել չի լինի...»,- ասաց նա: 

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում