Ես չեմ ուզում սպանել կենդանիներին. «Versace»-ն հրաժարվեց բնական մորթու օգտագործումից

«Versace» հանրահայտ նորաձևության տան ղեկավար Դոնաթելա Վերսաչեն հրաժարվել է հագուստի և աքսեսուարների արտադրության մեջ բնական մորթու օգտագործումից: Այս մասին վերջինս հայտարարել է «1843» ամսագրին տրված հարցազրույցի ժամանակ: 

«Մորթի՞... ես այլևս դրան չեմ մասնակցում: Ես չեմ ուզում սպանել կենդանիներին՝ նորաձևություն ստեղծելու համար: Դա ինձ սխալ է թվում»,- ասել է նա:

Ընդ որում, ինչպես տեղեկանում ենք նույն աղբյուրից, ամսագրի թողարկման օրը «Versace» ամսագրի կայքում դեռ առաջարկվում էին բնական մորթուց վերարկուներ: 

Նշենք, որ 2017թ.-ի դեկտեմբեր ամսին բնական մորթու կիրառումից հրաժարվեց նաև ամերիկյան «Michael Kors» ընկերությունը: Նույն տարվա հոկտեմբեր ամսին այս մասին հայտարարեց նաև աշխարհահռչակ «Gucci» բրենդը: 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում