Մայր արջը կռիվ է մղում վագրի դեմ՝ փորձելով պաշտպանել քոթոթին (տեսանյութ)

Հնդկաստանի «Տադոբա» ազգային պարկում ջերմաստիճանը երբեմն անհավանական ցուցանիշի է հասնում: Անտանելի տապն ու շոգը հաճախ կենդանիներին ստիպում են օգտվել ընդհանուր ջրային աղբյուրներից: Ջրից օգտվելու բնական պահանջը կարող է նաև նման հետևանքներ ունենալ: «Մարտը» սկսվել է, երբ արջն իր քոթոթի հետ մոտեցել է վագրի տարածքին և շարունակվել է մոտ 15 րոպե: Վագրն անմիջապես հարձակվել է արջի վրա, երբ կենդանին մոտեցել է ջրին: Մենամարտի ընթացքում արջն ամեն կերպ փորձում է պաշտպանել քոթոթին: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում