«Պոլիմետալը» երկրաբանահետախուզական աշխատանքներ կիրականացնի Նոյեմբերյանում, Կողբում, Շնողում և Ալավերդիում

«Պոլիմետալ Արմենիա» ՍՊԸ նախատեսում է 2018-2021 թթ. ժամանակահատվածում իրականացնել երկրաբանահետախուզական աշխատանքներ ՀՀ Լոռու մարզի՝ Ալավերդի և Շնող, Տավուշի մարզի՝ Կողբ և Նոյեմբերյան համայնքների վարչական սահմաններում գտնվող տարածքներում: Նախատեսվող գործունեության նպատակը տարածաշրջանի հանքահումքային ներուժի և տարածաշրջանում լեռնահանքային ոլորտի զարգացման հեռանկարների վերհանումն է:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» (ՇՄԱԳ) ՀՀ օրենքով սահմանված կարգով նախնական փորձաքննության գործընթացի շրջանակներում 2018թ. մարտի 20-ին ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի մշակույթի կենտրոնի շենքում տեղի կունենա նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկում: Այս մասին տեղեկանում ենք Նոյեմբերյանի համայնքապետարանի հաղորդագրությունից:

Հանրային քննարկումն իրականացնում են «Պոլիմետալ Արմենիա» ՍՊԸ և գործունեության իրականացման տարածքների համայնքների ղեկավարները՝ համատեղ:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում