Կառավարությունը կարող է պատասխանատու լինել բոլոր բացասական հետևանքների համար. բաց նամակ Արծվիկ Մինասյանին

Քիմիական, բնապահպանական ճարտարագետ Հարութ Բռոնոզյանը բաց նամակ է ուղղել ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին: Նամակը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի Պարոն Արծվիկ Մինասյան, ՀՀ Բնապահպանության Նախարար,

2018 թ. Փետրվարի 23-ին մենք ձեզ ուղարկեցինք էլեկտրոնային նամակ Անգլերեն , խնդրելով հանդիպել Ձեզ և Լիդիանի խորհրդատուների հետ, որտեղ մենք կարող ենք քննարկել Ամուլսարի ոսկու հանքավայրի վերաբերյալ բոլոր տեխնիկական հարցերը: Ստորև ներկայացված է հայերեն տարբերակը

Մինչ օրս մենք ոչ մի պատասխան չենք ստացել ձեզանից:

Խնդրում ենք մեզ տեղեկացնել, եթե դուք կարող եք նման հանդիպում կազմակերպել:

Մենք կցանկանայինք մեր առաջին հանդիպումը ունենալ ձեր թիմի հետ:

Մեր վերջին Փետրվար, 23, 2018-ի երկու փաստաթղթերը դոկտոր Անն Մաեստի, դոկտոր Անդրեա Գերսոնի և դոկտոր Ռոջեր Սմարթի կցված են Անգլերենով, որոնք պատասխանում են Լարրի Բրեքենրիջի Հունվար 2018-ի հայտարարություններին:

Այս երկու փաստաթղթերը, հատկապես միջազգայնորեն ճանաչված գեոքիմիկոս դոկտոր Անն Մաեստի փաստաթուղթը, վերջնականապէս վկայում և ապացուցում են Ամուլսարում արտադրվող թթվային տրենաժի բարձր մակարդակը: Օգտագործելով GARD Guide-ի առաջարկած միջազգային մոտեցումը, հիմնվելով Լիդիանի փաստաթղթերի և տվյալների վրա, գրեթե բոլոր հանքաքարը և վերլուծված թափոնների նմուշները պոտենցիալ թթվային արտադրող են, ջախջախելով Լիդիանի փորձագետ բնապահպանական ճարտարագետ Լարրի Բրեքենրիջի պատմությունը թէ “հանքաքարը լիովին օքսիդացված է, իսկ դատարկ ապարների միայն մի մասն է պոտենցիալ թթվագոյացնող:” https://www.lydianarmenia.am/index.php?m=newsOne&nid=156 “որ հանքաքարում թթվային դրենաժի ռիսկ չկա”

https://armenpress.am/arm/news/919737/amulsarum-ttvayin-aparneri-drenazhic-shrjaka-jrayin-hamakargeri.html

Բնապահպանության Նախարարությունը և Հայաստանի կառավարությունը կարող են պատասխանատու լինել բոլոր բացասական հետևանքների համար: Սա այն պատճառով որ Բնապահպանության Նախարարությունը այս նախագծին հավանություն է տվել առանց լուրջ տեխնիկական գնահատման, ձեր կողմից մասնագետների բացակայությունից, կապ հաստատելով այնպիսի ընկերության մը հետ, որ ապացուցված փորձ և երաշխիքներ չունի, հատկապես որ հարցը կապ ունի Հայաստանում ջրի մատակարարման սրտին:

Որքանով դուք և Լիդիանը ուսումնասիրած եք մեր միամյա տասը փաստաթղթերը, ներառյալ մեր Հունվար և Փետրվար 2018-ի փաստաթղթերը:

Մեր հանդիպումը կարող է նաև կանխարգելիչ բնույթ ունենալ, որը նույնպես օգտակար կլինի ձեր նախարարության, Կառավարության և Հայաստանի ապագայի համար, որպեսզի Լիդիանը չկարողանա մտածել, թե իրենք ինչ ուզում են կարող են անել, քանի որ նրանք ունեն ձեր թույլտվությունը, որը սակայն պետք է վերագնահատվի հնարավորինս շուտ, ավելի ընդլայնված մասնակցությամբ:

Ամուլսարի խիստ զգայուն տեղակայության շնորհիվ, շրջակա միջավայրի ռիսկերը շատ բարձր են: Իմ նպատակը առաջին օրվանից զբաղվել է եղել լավագույն միջազգային անկախ խորհրդատուների հետ, յուրաքանչյուրը առնվազն 25 տարվա փորձաքննությամբ, հանքարդյունաբերության տարբեր բնագավառներում, հատկապես թթվային հանքավայրերում: Սա մեկ տարվա համար շատ նվիրված աշխատանք է եղել իմ կողմից որի համար ես որեվէ շահույթ չեմ ունեցել և ծառայում եմ միայն Հայաստանի բարեկեցությանը, իմ միակ հայրենիքին:

Իմ փորձը բնության պահպանության գծով եղել է Սաուդյան Արաբիայում (1980-85), ԱՄՆ-ում (1986-2002) և Հայաստանում (2003 Թուֆենկյան Հյուրանոցներին, Ձափաթախ և Ցորակեդ) ջրի, կոյուղու և արդյունաբերական կեղտաջրերի և ծանր մետաղների մաքրման, համակարգերի նախագծման, մատակարարման, տեղադրման և պահպանման ոլորտում, ավելի քան 50 ծրագրերում

Սպասելով ձեր շուտափույթ պատասխանին:

Հարգանքով,
Հարութ Բրոնոզյան
Քիմիական / բնապահպանական ճարտարագետ, MS»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում