Կառավարությունը հաստատել է «Անտառային պետական կոմիտեի» աշխատակազմն ու կանոնադրությունը

Փետրվարի 22-ի Կառավարության որոշմամբ նախատեսվում է ստեղծել ՀՀ բնապահպանության նախարարության «Անտառային պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ, հաստատվել է նաև պետական կոմիտեի կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը:

Ըստ այդմ՝ հնարավորություն կստեղծի հանրապետության անտառների կայուն կառավարման և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և օգտագործման բնագավառներում պետական միասնական քաղաքականության մշակման ու իրականացման արդյունավետության ապահովման համար:

Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 30-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգին, ռազմավարությանը և միջոցառումների ցանկին: Այսպիսով, Հայաստանի բոլոր անտառները նախատեսվում է հանձնել բնապահպանության նախարարությանը: «Հայանտառ» ՊՈԱԿ–ը, որը գտնվում է գյուղնախարարության կազմում, կվերածվի Անտառային կոմիտեի։ 

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում