Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարությունը հավանության է արժանացել

Փետրվարի 22-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Գործադիրը հավանություն է տվել Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարությանը:

Հիշեցնենք, որ այսօրվա Կառավարության նիստում ներկայացվել է բնապահպանական խնդիրներին առնչվող 10 օրենքի նախագիծ: Նիստում Կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ բնական պաշարների կառավարման ռազմավարությունը: 

Փաստաթղթով սահմանվել են էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարական ուղղությունները, ռազմավարությամբ նախատեսված գործողությունների ղեկավարման, մոնիթորինգի իրականացման և վերահսկման ընթացակարգերը: Ռազմավարությամբ առաջարկվում է ապահովել էկոլոգիական անընդմեջ կրթության և դաստիարակության գործընթացի շարունակականությունն ու մեթոդական կապը կրթական համակարգի բոլոր մակարդակներում, ձևավորել համարժեք էկոլոգիական պատկերացումներ «մարդ-հասարակություն-տեխնոլոգիաներ-բնություն» համակարգում՝ նպաստելով սոցիալ-էկոլոգիական հիմնախնդիրների լուծմանը: Արդյունքում կբարելավվի էկոլոգիական կրթության օրենսդրությունը և կառավարման համակարգը, կստեղծվի կայուն զարգացման սկզբունքներին բավարարող էկոլոգիական կրթության արդյունավետ գործող համակարգ, առավել արագ և օպերատիվ արձագանք կլինի բնապահպանական հիմնախնդիրներին և արտակարգ իրավիճակներին:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում