Գառնի Քարերի սիմֆոնիայում շինարարությունը ժամանակավորապես դադարեցված է

«Գառնի համայնքի բնակիչը ներկայացրել է հուշարձանի մոտակայքում գտնվող տարածքի հանդեպ սեփականության իրավունքի վկայական»,- այս մասին մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց Վրույր Պեպանյանը՝ անդրադառնալով Գառնիում գտնվող Քարերի սիմֆոնիա հուշարձանի հարակից տարածքում կառուցվող շինության օրինական լինելու մասին մեր հարցադրմանը: 

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել են լուսանկարներ, որտեղ երևում է՝ ինչպես են Գառնիում գտնվող Քարերի սիմֆոնիա ՀՀ բնության հուշարձանի անմիջապես հարակից տարածքում շինություն կառուցում: Ակտիվ բնապահպանական հասարակությունն արդեն արձագանքել է լուսանկարներին՝ բացասական գնահատական տալով տեղի ունեցող իրարձություններին: 

«Հուշարձանն ունի իր անձնագրով սահմանված տարածքը, հիմա ուսումնասիրություն է կատարվում՝ պարզելու արդյո՞ք տվյալ շինությունը գտնվում է հուշարձանի տարածքի սահմաններից ներս, թե՝ ոչ։ Ժամանակավորապես դադարեցված են շինարարական աշխատանքները, մինչև կոորդինատներով տարածքները ճշտվեն»,- մանրամասնեց Վրույր Պեպանյանը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում