Մեկ շաբաթվա ընթացքում շրջակա միջավայրին հասցվել է 1.2 մլն դրամ վնաս

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. փետրվարի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել է 18 իրավախախտում, 4-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 1.203.000 ՀՀ դրամ:

Մասնավորապես` բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 14 դեպք: Քննված վարչական վարույթներով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 1.170.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝ Տավուշի մարզում ապօրինի ծառահատման 4 դեպքով (3 բոխի, 2 հաճարենի, 1 սոճենի, 1 լորենի) հաշվարկվել է 596.460 ՀՀ դրամի, վառելափայտի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (3.4 խմ փայտանյութ, 1 լորենի) 198.440 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռիում ապօրինի ծառահատման 2 դեպքով հաշվարկվել է (2 բոխի, 1 հաճարենի, 1 թեղի) հաշվարկվել է 73.200 ՀՀ դրամի, վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1.334 խմ շինանյութ, 2.26 խմ վառելափայտ) 247.900 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց Ձորում վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1 խմ փայտանյութ) հաշվարկվել է 36.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի մարզում ապօրինի ծառահատման 1 դեպքով (2 ուռենի) նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել` 18.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպքի վերաբերյալ վարչական վարույթները գտնվում են քննության ընթացքում։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 1 դեպք: Արարատում ձկան ապօրինի որսի 1 դեպքով (3 կարաս) նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 3.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է իրավախախտման 3 դեպք:

Քննված վարչական վարույթներով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 30.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝ Շիրակի մարզում առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Երևանում շինարարական աղբի կուտակման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Վայոց Ձորում հողի բերրի շերտի զանգվածի տեղափոխման 1 դեպքով հաշվարկվել է 30.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 776 440 ՀՀ դրամ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում