Թեղուտի հանքի պոչամբարի թափոնաջրերը խողովակի միջոցով լցվում են Դեբեդ գետը (տեսանյութ)

«Թեղուտի հանքի պոչամբարի թափոնաջրերը խողովակի միջոցով միանգամից լցվում են Դեբեդ գետը։ Այս տեսանյութերն արված են դեկտեմբեր-հունվար ամիսներին Շնող գյուղի բնակիչ Արայիկ Բաբայանի կողմից, ով տարածվող գարշահոտի հետքերով գտել է այս տեղն ու նկարել հեռախոսով։ Տեղացիների խոսքերով այս բացթողումների ժամանակ այնպիսի սարսափելի հոտ է տարածվում շրջակայքում, որ շնչելը նույնիսկ դժվարանում է։ Պետական մարմինների աչքերին սա իհարկե կերևա որպես պոչամբարի պարզված ջուր, որը կարելի է նույնիսկ խմել։ Առաջարկում ենք գնալ և փորձել այդ ջրերի համն ու հոտը և խոսել այն մարդկանց հետ ովքեր ջրում են իրենց հողերն այս աղտոտված ջրով։ Ասում եք պատասխանատո՞ւ հանքարդյունաբերություն, Թեղու՞տ, Ամուլսա՞ր․․․»,- գրում է «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը:

Նշենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ «Թեղուտ» ՓԲԸ դարարեցնում է արտադրությունը և լուծարում 1000-ից ավել աշխատակիցների հետ պայմանագրերը

«Թեղուտ» ՓԲԸ-ից արտահոսքի մասին լուրերը և տեսանյութերը շարունակվում են շրջանառվել: Հնչեցված ահազանգերին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պատասխանում է՝ պնդելով, որ արտահոսքի հետքեր չեն հայտնաբերվել: Ինչպես մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում մանրամասնեց Վրույր Պեպանյանը, խոսքը արտադրական հոսքաջրերի պարզարանի մասին է, որտեղից ենթադրվում էր, որ կարող էր լինել պարզաջրերի արտահոսք, սակայն արտահոսքի հետքեր չեն հայտնաբերվել, բայց ամեն դեպքում լրացուցիչ նմուշառում է արվել պարզարանից և վերցված նմուշառման արդյունքները համապատասխանել են սահմանված նորմերին: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում