275.000 դոլար՝ ՀՀ-ում քիմիապես վտանգավոր նյութերի պահեստարան կառուցելու համար

Փետրվարի 8-ին վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ ԱԻ նախարարություն` ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:

Ի նախարար Դավիթ Տոնոյանը նախ կառավարության ղեկավարին է ներկայացրել գերատեսչության տեխնիկական հագեցվածության մակարդակը, այդ թվում՝ այն տեխնիկական միջոցները, որոնցով նախարարությունը համալրվել է նախորդ տարվա ընթացքում:

Նախարարի խոսքով, ՀՀ տարածքում խորհրդային տարիներից մնացած գործարաններում, պահեստային շինություններում և Նուբարաշենի թունաքիմիակտների գերեզմանոցում կուտակված քիմիապես վտանգավոր նյութերի հավաքման, դասակարգման, պիտակավորման, փաթեթավորման և մեկ ընդհանուր վայրում անվտանգ պահպանման և հետագայում դրանց ոչնչացման նպատակով նախատեսված պահեստարանի կառուցման նպատակով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի կողմից ներդրվելու է 275.000 դոլար:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում