Դեբեդ գետում հայտնաբերվել է մետաղների պարունակության գերազանցում. «Ախթալայի ԼՀԿ» կտուգանվի

Ջրի փորձաքնությունը ցույց է տվել, որ Ախթալայի պոչամբարի արտահոսքի հետևանքով Դեբեդ գետում եղել է մետաղների պարունակության գերազանցում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանից:

Վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Այսօր ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հետ հանդիպեցինք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշե Տերտերյանի հետ՝ Ախթալայում Դեբեդ գետի աղտոտման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար: Ջրի փորձաքնությունը ցույց է տվել, որ Ախթալայի պոչամբարի արտահոսքի հետևանքով Դեբեդ գետում եղել է մետաղների պարունակության գերազանցում: Կազմել են վարչական ակտ, ընկերությանն ինչ որ գումարի տուգանք կվճարի: Հիմա Ախթալայի հանքը շահագործող ընկերությունն առաջիկա կես տարում կառուցելու է չորանոց, որտեղ չորացվելու է պոչանքը և լցվելու է այն խոռոչները, որոնք առաջացել են հանքաքարի արդյունահանման ժամանակ: Ասում են, որ այս լուծումը կկանխի նման դեպքերի առաջացումը: Դեռ կտեսնենք»:

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին ԱԺ պատգամավորներ Գևորգ Գորգիսյանն ու Լենա Նազարյանն այցելել են Լոռի՝ պարզելու համար, թե ճշմարտացի են արդյո՞ք համացանցում և լրատվական դաշտում շրջանառվող տեղեկությունները Դեբեդ լցվող քիմիական թափոնների մասին: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շարունակում է ստուգումներ իրականացնել «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում սկսած այս տարվա հունվարի 16-ից: Այս մասին մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում