Պետական հարստությունը հանձնում են մասնավորին՝ մեծ-մեծ խոստումների դիմաց. Թանդիլյանը Թեղուտի հանքի վնասների մասին (տեսանյութ)

Փետրվարի 6-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն անդրադարձավ Թեղուտի հանքավայրի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին: 

«Դեռևս հունվարից բնապահպաններն ահազանգում են, որ Թեղուտի պոչամբարի ամբարտակն ունի ճաքեր, և ջրերը լցվում են Դեբեդ գետը: Այս խնդիրը քողարկվում է, հնարավորություն չի տրվում մոտենալ տարածքին»,- իր խոսքը սկսեց Մանե Թանդիլյանը:

Հիշեցնենք, որ օրերս տեղեկություն տարածվեց «Թեղուտի» հանքի պոչամբարի վնասված լինելու մասին, ինչի հետևանքով էլ թունավոր թափոնները լցվել են Դեբեդ գետ: Ընդամենը օրեր առաջ նույն հանքը շահագործող «Վալլեքս» խմբի ընկերությունները հայտարարեց հանքի շահագործման դադարեցման և աշխատողների կրճատման մասին:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում