Կարծում էի՝ մի փուչիկ Կարեն կա․․․

Որոշել էի ֆեյսբուքում բան չգրել։ Չի լինում։ Հունվարին խորհրդարանի երգչուհի անդամի պաթոսին չդիմացա, հիմա՝ վարչապետի։ Բնապահպանության նախարարությունում է եղել։ Ասում է՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը դարձնելու ենք շահութաբեր ուժեղ կառույց, ընդ որում՝ բնապահպանական որևէ նորմ չի խախտվելու։ Այդ ինչպե՞ս, հետաքրքիր է․ անտառարդյունաբերությու՞նն եք զարգացնելու, այն է՝ փայտահատությունը, թե՞ անտառածածկ տարածքներում հանքարդյունաբերությունը, այն էլ՝ բաց եղանակով։ Գուցե որսորդությու՞նը խրախուսեք, առանց այդ էլ խողովակների մեջ առած մի քանի գետ ու գետակի վրա նոր հէկերի, թավուտներում կազինոների ու հացատների կառուցման թույլտվությու՞ն տաք և կամ մատղաշ եղևնինե՞ր հանեք վաճառքի /ամանորի օրերին հիմքից կտրած, մնացյալ ժամանակ՝ արմատով/։ Ի՞նչ մնաց․ էկոտուրի՞զմը, բայց զբոսաշրջության այս ձևը զարգացնելու համար նախ՝ հայաստանյան հոգեվարք ապրող անտառներից պետք է քշեք բոլոր ծառ հատողներին, որսագողերին, խոտածածկույթը, թուփ ու նործիլ ծառ խժռող ոչխարի հոտերը, ապա՝ տասնյակ հազարավոր հեկտարների վրա ծառատունկ անեք, վերականգնեք գետերի բնական հոսքը, փակեք բաց հանքերը, վնասազերծեք պոչամբարները, հեռացնեք կենցաղային աղբի թափոնները, կրթեք հանրությանը․․․ Այդ ամենը ոչ թե թղթի վրա, այլ իրականում անելու համար միլիոնավոր /եթե ոչ միլիարդավոր/ դոլարներ են պետք, որը չունեք, որովհետև նույն հանդիպման ժամանակ խոսք էր գնում դրամաշնորհներ մուրալու մասին /Կանաչ կլիմա հիմնադրամ՝ 20մլն, FAO՝ 28 մլն դոլար,Գերմանական զարգացման KfW բանկ՝ 21,7մլն եվրո/։

Կարծում էի՝ մի փուչիկ Կարեն կա․․․

 

Արամ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից:

 

Գրառումը ներկայացված է առանց խմբագրման: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում