Շրջակա միջավայրին հասցվել է շուրջ 800 հազար դրամի վնաս

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. հունվարի 29-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 13 իրավախախտում, 4-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: 

Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 764.660 ՀՀ դրամ:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 7 դեպք:

Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 764.660 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 հաճարենի) հաշվարկվել է 487.500 ՀՀ դրամի չափով, որի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։ Վառելափայտի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (5.3 խմ վառելափայտ) հաշվարկվել է 76.260 ՀՀ դրամի չափով:

Լոռի՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 թխկի) հաշվարկվել է 20.300 ՀՀ դրամի չափով, վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (3,85 խմ վառելափայտ) հաշվարկվել է 138.600 ՀՀ դրամի չափով:

Վայոց Ձոր՝ շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ արմատախիլ արված ծառերի 1 դեպքով (14 ուռենի) հաշվարկվել է 42.000 ՀՀ դրամի չափով:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք:

Գեղարքունիք՝ ձկան ապօրինի որսի 1 դեպք (առգրավվել է 30 հատ՝ 15 կգ սիգ տեսակի ձուկ, հանձնվել է Սևանի N 1 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ) և խեցգետնի ապօրինի որսի 1 դեպք, որի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում:

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 3 դեպք:

Քննված վարչական վարույթներով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, որից

Երևան՝ առանց անթափանց ծածկոցի շինարարականաղբի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով։

Շիրակ՝ առանց անթափանց ծածկոցի ավազի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով։

Արագածոտն՝ առանց անթափանց ծածկոցի ավազի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով։

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում.

Արագածոտն՝ 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 746.860 ՀՀ դրամ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում