Այգեձորում ապօրինի որս կատարելու կասկածանքով երկու անձ է բերման ենթարկվել

Այգեձոր գյուղից ոստիկանության Քաջարանի բաժին բերման են ենթարկել Լյուդվիգ Ծատրյանը իր ընկերոջ հետ ապօրինի որս կատարելու կասկածանքով:

Մեքենայի զննությամբ բեռնախցիկից հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափով «ՍԿՍ» ակոսափող հրազեն, նույն տրամաչափի 68 փամփուշտ, 5.45 մմ տրամաչափի «Սայգա» տեսակի հրազեն և 10 փամփուշտ:

Ուսապարկում եղել է նաև 26 սմ երկարությամբ 13.5 մմ շեղբով երկու դանակ, օպտիկական սարք և հեռադիտակ: Հայտնաբերվածն առգրավվել է, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում