«Մուլտի գրուպը» Մղարթում 2 անգամ ավելի շատ ոսկի կարդյունահանի

Լոռու մարզի Մղարթ գյուղում «Մուլտի գրուպ» ընկերությունը մտադիր է կրկնապատկել իր արտադրական ծավալները։ Հունվարի 30-ին գյուղում տեղի է ունեցել հանրային լսումներ և քննարկում: 

Դեռ 2000թ.-ին «Մուլտի գրուպ» ընկերությունը համայնքից 30 տարով 40 հա հողատարածք է վարձակալել։ Դրա մի մասում հանքավայր բացվել, իսկ այժմ նախատեսվում է ավելացնել հանքի տարածքներն ու տարեկան 50 հազար տոննա արտադրողականությունը հասցնել 100 հազարի։

Մղարթ էր եկել ընկերության գլխավոր երկրաբան Նելսոն Պողոսյանը, ով նշեց՝ առաջիկա 20 տարիներին կունենան մինչև 100 աշխատատեղ: Վերջինս մանրամասնորեն ներկայացրեց. «Շահագործման ընթացքում, հանքի հյուսիս-արևելյան մասում, բարձր պատ են թողել: Հիմա այնտեղ՝ պատի մոտ, նոր հանքային մարմիններ են հայտնաբերվել: Նոր նախագծի նպատակն է այդ պատը լեռնատեխնիկական նորմատիվներին հասցնելը: Լրացուցիչ հետախուզական երկրաբանական աշխատանքների շնորհիվ հայտնաբերվել են 7-րդ, 6-րդ հանքային մարմինները՝ իրենց երակային ճյուղերով»:

Տեղեկացնենք նաև, որ Մղարթի հանքի շահագործմանը մասնակցում էին նաև արդվեցիներ: Մղարթում հանքավայր շահագործելու ցանկություն ուներ նաև «Միռամ» ընկերությունը, որի հանրային լսումները, սակայն, անցած տարեվերջին տապալվեցին։ Արդվեցիների հարցին, թե Արդվու և Շեկաղբյուրի հետ ի՞նչ պլաններ ունի ընկերությունը «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր երկրաբան Նելսոն Պողոսյանը պատասխանեց. «նախ և առաջ Արդվին իմ համար սրբավայր է: Այդ տարածքների հետ մենք ոչ մի հեռանկարային պլաններ չունենք, քանի-որ մենք հետախուզել ենք այդ տարածքները, և 100% ով գիտենք, որ այդտեղ արդյունաբերական նշանակության հանքամարմին չկա, կա մի քանի փոքր ու իրենից բան չներկայացնող պռաժիլկաներ, որոնց համար չարժե նույնիսկ այդ կողմ նայել»: 

Նշենք նաև, որ «Մուլտի գրուպ» ընկերությունը պատկանում է ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ընտանիքին:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում