Ինչպես Շենգավիթ բժշկական կենտրոնի կանաչ գոտին վերածվեց ավտոկանգառի և ավտոտնակի (ֆոտո)

Ֆեյսբուքյան ակտիվ հասարակությունը շարունակում է ահազանգել տարբեր դեպքերի մասին: Երևանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում ցուցադրում է, թե ինչպես Երևանի կենտրոնում կանաչ գոտին վերածվեց ավտոկայանի: Ներկայացնենք գրառումն ամբողջությամբ.

«Սա Շենգավիթ բժշկական կենտրոնի բակն է: Մինչև 2012 թվական դրա բակում կար մոտ 3-4 հազար մետրանոց կանաչ գոտի` ծառերով, թփերով: Սակայն երկու օրում այն ավերվեց և դրա տեղը կառուցվեց ավտոկայանատեղի: Մեկ տարի անց ավելի փոքր կանաչ տարածքում կառուցվեց կաթսայատուն: Երկուշաբթի հարցում եմ անելու ու պարզեմ, թե ում ստորագրությամբ է սա արվել: Նման հետաքննությունները թույլ են տալու ապագայում կանխել այդ վայրագությունները:

Սա քիչ է, հիմա էլ Մանանդյան փողոցի մի շենքի բնակիչներին տեռորի են ենթարկում, որ իրենց պատուհանների դիմաց հիվանդանոցի ցանկապատը դնեն` փակելով ամբողջ տեսադաշտը:

Հ.Գ. Google Earth ծրագրին լավ ծանոթ չէի, հիմա ոմանց համար ավելի ծանր է լինելու»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում