Վարչապետը շվեյցարացիներին կոչ արեց հանքարդյունաբերությամբ զբաղվել Հայաստանում

«Եթե ինձ հարցնեք, թե կոնկրետ որ ոլորտում դուք պետք է ներդրում կատարեք, ապա ես կպատասխանեմ, որ կան մի շարք ոլորտներ. գյուղատնտեսություն և գինեգործություն, ՏՏ և բարձր տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, դեղագործություն, ենթակառուցվածքներ, էներգետիկա և հանքարդյունաբերություն, ոսկերչություն և ակնագործություն, ժամագործություն և այլն: Այո, Հայաստանը չափերով փոքր է, բայց Հայաստանով անցնող շուկաները շատ ավելի մեծ են: Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, որն իրենից ներկայացնում է 180 միլիոնանոց ընդհանուր շուկա և տնտեսական միություն»,- Շվեյցարիայում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նշենք, որ օրերս մեկնարկել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքային այցը Շվեյցարիայի Համադաշնություն:

Հիշեցնենք, որ երկրաբանության ոլորտի բազմաթիվ մասնագետներ նշում են, որ Հայաստանում թույլատրելի չեն նոր հանքերի շահագործումը, քանի որ այն կարող է հանգեցնել բնապահպանական աղետի: Առավել ևս, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի տնտեսության այս ոլորտում գոյություն ունեն դեռևս բազմաթիվ չլուծված խնդիրներ, ինչպիսի է օրինակ՝ Ամուլսարի հանքի շահագործումը, ապա վարչապետի կոչը բազմաթիվ հարցեր է առաջացնում: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում