Ինքն իր թևը սկսել է ուտել. մեքենայի տակ ընկած շանն օգնություն է հարկավոր (ֆոտո)

Կենդանասերներն ու կենդանապաշտպանները շարունակում են ահազանգել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի մասին: Այս անգամ ահազանգում է «Դինգո թիմը»՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով. «Ուզում ենք կիսվել ձեզ հետ այս տխուր շան տխուր պատմությամբ: Այս շունը մաքրացեղ գերմանական հովվաշուն է, որը ուներ տեր: Տիրոջն ինֆարկտ խփեց ու նրա տղան խնդրեց մեզ տեր գտնել հոր շան համար: Սակայն շատ կարճ ժամանակ անց ասաց, որ լավ տեր է գտել, հայտարարության կարիք չկա: Որից հետո մենք ստացանք ահազանգ մեքենայի տակ ընկած հովվաշան մասին...

Նույն շունն էր: Փաստորեն շանը ոչ թե տեր էին գտել, այլ ուղղակի տարել ու կորցրել էին, որի արդյունքում էլ նա ընկել էր մեքենայի տակ:

Գիշերը վերցրեցինք նրան մեզ մոտ, որ առավոտյան բժշկի տանենք, առավոտյան տեսնենք, որ ինքն իր թևը սկսել է ուտել: Բժիշկը բացատրեց, որ երբ որ շան ոտքի նյարդերը մահանում են, նա սկսում է այն փոկելու փորձեր անել, քանի որ չի զգում ոչինչ: Այսինքն ոտքը փրկելու ոչ մի տարբերակ չունենք, ցավոք, պետք է շտապ վիրահատել, քանի դեռ ինքը իրեն կռծելով չի պոկել:

Նա Դավաճանվեց իր ընտանիքի կողմից, սակայն նա մեզ ունի՝ իր մեջքին կանգնած:
Վիրահատության համար պետք է վճարենք 50.000 դրամ: Կօգնե՞ք մեզ՝ օգնել նրան

24100095040201 - Օվսաննա Հովսեփյան, Unibank
ArCa - 9051210201354754
Visa - 4889620000432727
IDRAM - 824044578»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում