Շենաթաղի և Լորի գյուղատնտեսական նշանակության հողերում ոսկի կորոնեն

«Գի Մետալզ Ինվեսթմենթ Լիմիտեդ» ՍՊԸ-ն ոսկի, արծաթ, պղնիձ, մոլիբդեն, կապար որոնելու դրական եզրակացություն է ստացել Բնապահպանության նախարարության կողմից: Խոսքը գնում է Սիսիան համայնքի Շենաթաղ և Լոր բնակավայրերի 405 հա գյուղատնտեսական նշանակության հողերի մասին: Այս տարածքը սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից` Արցախին, իսկ հյուսիսից` Վայոց Ձորին։ 

Ինչպես տեղեկանում ենք ներկայացված հայտից, տարածքի հարևանությամբ հոսում են Սիսիան և Այրի գետերը: Ջրային ավազանի աղտոտում չի նախատեսվում, քանի որ հանքերևակման տարածքում գրունտային ջրերը բացակայում են, իսկ լեռնային աշխատանքների տեխնոլոգիայով արտահոսքեր չեն նախատեսվում:

Նշվում է նաև, որ տեղանքում տարածված են հայկական մուֆլոններ, վայրի խոզեր և բեզոարյան այծեր, սակայն անմիջապես հետախուզաերկրաբանական աշխատանքների տեղանքում ՀՀ Կարմիր Գրքում գրանցված բույսեր, կենդանիներ չկան, բնության հատուկ պահպանվող տարածքներ ևս: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում