ՌԴ-ում հովազը փախչել է մասնավոր կենդանաբանական այգուց և հոշոտել տղամարդու (տեսանյութ)

ՌԴ Իստրինսկի շրջանում հովազը հոշոտել է տղամարդու: Այժմ քննիչները փորձում են պարզել, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել: Հայտնի է, որ վայրի կատուն այլ վտանգավոր վայրի կենդանիների հետ միասին պահվում էր մասնավոր կենդանաբանական այգում, որն էլ գտնվում է բնակելի տների հարևանությամբ: Ինչպես պատմում են բնակիչները, արդեն մի քանի տարի է, ինչ իրենք ապրում են վախի մթնոլորտում: 

Այս շրջանում բնակվողներից յուրաքանչյուրը գիտի, որ հարևանությամբ ապրում են գիշատիչ կենդանիներ: Մարդիկ ամեն օր լսում են առյուծների և այլ կենդանիների կատաղի մռնչոց: 

Բնակիչները պատմում են, որ հովազին հաջողվել է թռչել պարսպի վրայով և հարձակվել տղամարդու վրա: Նրանց խոսքերով, կենդանուն դեռ մի քանի ժամ չէին կարողանում բռնել, իսկ կենդանաբանական այգու ներսում ոչ ոք չկար և ոչ ոք չէր պատասխանում: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում