Սպասվում է անամպ երկինք և առանց տեղումների եղանակ. Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասել է. «Հանրապետության ամբողջ տարածքում անտիցիկլոնի ազդեցությունը պահպանվելու է, իսկ անտիցիկլոնն այնպիսի մթնոլորտային երևույթ է, որի դեպքում ձևավորվում է անամպ երկինք և առանց տեղումների եղանակ»:

Հանրապետության տարածքում`

Հունվարի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 10-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով, մնացած շրջաններում էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝

Հունվարի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում