«Ծովի բերանը կանգնեք, մի՛ թողեք հանեն». ապօրինի վաճառվող սիգն առգրավվում է, վաճառողները՝ վրդովվում (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել ենք, դեկտեմբերի 20-ից հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճում որս իրականացնելը խստիվ արգելված է:

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, երբ Բնապահպանական և ընդերքի տեսչության աշխատակիցները, մի քանի լրագրողների և ոստիկաններին հետ միասին ստուգայց էին կատարում Երևանի փողոցներով և առգրավում վաճառվող սիգ տեսակի ձկները, վաճառողները վրդովվում էին՝ ասելով, թե այս դեպքում ինչո՞ւ և ինչպե՞ս է սիգը հասել Երևան, ինչպե՞ս են արգելքի առկայությամբ ձկնորսները որս կատարում: 

Ի դեպ, վրդովվում էին ոչ միայն վաճառականները, այլև անցորդները կամ ապօրինի վաճառվող սիգի հնարավոր գնորդները, ովքեր ամոթանք էին տալիս օրենքի պահանջը կատարող անձանց և լրագրողներին: 

Նշենք, որ քաղաքի տարբեր վայրերից այսօր առգրավվել է 74 հատ սիգ։ Առգրավված ձուկը սննդի անվտանգության ծառայության լաբորատորիայում ստուգում անցելուց հետո ուղարկվել է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում