Լոռու անտառներում կշարունակվեն ոսկու որոնումները

ՀՀ Լոռու մարզի Մարց-Պրվաշեն-Բուդաղիձոր ոսկի-բազմամետաղային հանքերևակման պաշարները կշարունակեն հետախուզել: Այս մասին «Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ն համապատասխան հայտ է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարություն: 

Հայտից տեղեկանում ենք, որ Մարց-Պրվաշեն-Բուդաղիձորի ոսկի-բազմամետաղային երևակումը գտնվում է Մարց գետի հովտի աջափնյա լանջին, զբաղեցնում է 411 հեկտար տարածք, որից 170 հեկտարը մտնում է Մարց համայքի վարչական տարածքի մեջ, 241 հեկտարը` Լորուտ համայքի: 

Նշենք, որ «Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ն նշված հանքերևակման համար երկրաբանական աշխատանքների թույլտվություն առաջին անգամ ստացավ 2014 թ-ին: Հայտում նշված է նաև. «Պապաքարի լեռնաշղթայի լեռնալանջերը ծածկված են լայնատերև հաճարենու և կաղնու-բոխու անտառներով, ազատ տարածքները զբաղեցրած են մարգագետիններով, որտեղ տիրապետում է տարախոտային և հացազգային բուսականությունը: Աշխատանքների իրականացման ժամանակ բացառվելու է ցանկացած տիպի անտառային բուսականության հատում»: 

Աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2017-2019 թթ-ի ընթացքում: Հայտի 2-րդ հանրային քննարկումը նշանակված են դեկտեմբերի 20-ին` ժամը 12:00-ին, Լորուտ բնակավայրի ներկայացուցչի նստավայրում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում