Բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվետվությունները ներկայացվելու են էլեկտրոնային եղանակով

Ս/թ դեկտեմբերի 11-ին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել «Բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման համակարգի ներդրում» թեմայով սեմինար:

Սեմինարին մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղեկալ Վախթանգ Միրումյանը, ՀՀ բնապահպանության նախարարության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համապատասխան ստորաբաժանումների, տարածքային բաժինների ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք ընկերությունների տնտեսվարողներ:

Համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N122-Ն որոշման՝ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համակարգի ներդրումը հանդիսանում է գերակա խնդիր, որի հիմնական նպատակն է կրճատել հարկ վճարողների կողմից ներկայացվող փաստաթղթերի կազմման ժամանակը, սահմանափակել տնտեսվարողների շփումը պետական կառույցների հետ:

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ գործարկվել է բնապահպանական և բնօգտագործման հաշվարկ-հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման համակարգը: 

Այսուհետ տնտեսվարողները բնապահպանական և բնօգտագործման հաշվարկ-հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով պետք է ներկայացնեն հարկային մարմին։ 

Համակարգը հնարավորություն կտա առավել սեղմ ժամանակահատվածում օրենսդրությամբ սահմանված կարգով ուսումնասիրել և ընդունել ներկայացված հաշվետվությունները։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում