Սովից հյուծված սպիտակ արջը սարսափեցրել է համացանցի օգտատերերին (տեսանյութ)

Օրերս համացանցում հայտնված սովից հյուծված սպիտակ արջի տեսանյութը  սարսափեցրել է օգտատերերին: Տեսանյութը հրապարակվել է հեղինակի՝ լուսանկարիչ Պոլ Նիկլենի Instagram-ում: Ինչպես տեղեկանում ենք Lenta.ru-ից, Կանադական արկտիկական արշիպելագի Բաֆինի երկիր կղզում արված տեսանյութը դիտել է ավելի քան մեկ միլիոն մարդ:

Հեղինակը գրել է. «Ամբողջ նկարահանող խումբը մի կերպ է զսպել արցունքները, մինչ մենք փաստագրել ենք այս մահացող բևեռային արջին: Այս սրտաճմլիկ տեսարանը հետապնդում է ինձ, սակայն գիտեմ, որ մենք պետք է կիսվենք այս սարսափով, եթե ցանկանում ենք ջարդել անտարբերության պատը»:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում