Գյումրիի արջը մեծ շանսեր ունի ամբողջական վերականգնման (տեսանյութ)

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի համատեղ ջանքերով, Գյումրիի "Ոսկե բլուր" հյուրանոցի բակում անազատության մեջ պահվող արջը տեղափոխվեց Երևանի կենդանաբանական այգու կարանտինային կենտրոն։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հանրային կապերի համակարգող Վահագն Թևոսյանն այս առիթով գրել է. «Գյումրիի արջն առաջինն է մինչև հիմա փրկված արջերից, որը նախնական դիտարկումներով մեծ շանսեր ունի ամբողջական վերականգնման։ Եթե իհարկե պարբերական զննման ընթացքում առողջական խնդիրներ ի հայտ չգան»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում