Հնարավոր է թույլ ձյուն. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 7-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 8-ին հյուսիսային շրջաններում կտեղա թույլ ձյուն։ 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 7-10-ը՝ գիշերը, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում