Հայաստանի անտառները կհանձնվեն Բնապահպանության նախարարությանը

Նոյեմբերի 30-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգին, ռազմավարությանը և միջոցառումների ցանկին: Շուտով Հայաստանի բոլոր անտառները կհանձնվեն բնապահպանության նախարարությանը: «Հայանտառ» ՊՈԱԿ–ը, որը գտնվում է գյուղնախարարության կազմում, կվերածվի Անտառային կոմիտեի։

Ոլորտի բարեփոխման առաջին արձանագրային որոշումը նախատեսվում է ընդունել առաջիկա հինգշաբթի օրը։ Նախագիծն արդեն ներառված է ՀՀ կառավարության նիստի օրակարգում։

Նշենք, որ մինչ այդ Հայաստանի անտառների 75%-ը կառավարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը` ի դեմս «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, 25%-ը, որը բնության հատուկ պահպանվող տարածքների կազմում է, ՀՀ բնապահպանության նախարարությունը:

Կոմիտեի կառավարման ներքո «Հայանտառ» ՊՈԱԿ-ի վերակազմավորման միջոցով կստեղծվեն անտառային տնտեսությունները վարող ՊՈԱԿ-ներ և կձևավորվի անտառների պահպանությանը նպատակաուղղված պարեկապահակային գործառույթներ իրականացնող անտառային պետական ծառայություն:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում