Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է շուրջ 60 մլն. դրամ

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս․թ․ նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 33 իրավախախտում, 29-ի (12-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 2.360.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 59.208.884 ՀՀ դրամ:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 21 դեպք:

Քննված վարչական վարույթներով նշանակվել է 1.650.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել 59.158.884 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝

Լոռի՝ հայտնաբերված ապօրինի ծառահատման 3 դեպքով (6 բոխի, 3 հաճարենի և 564 սոճենի) հաշվարկվել է 57.672.800 ՀՀ դրամի չափով և վառելափայտի ապօրինի տեղափոխման 5 դեպքով (23,87 խմ փայտանյութ) 814.300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, որից 3 դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին:

Տավուշ՝ հայտնաբերված վառելափայտի ապօրինի տեղափոխման 7 դեպքով (13,93 խմ փայտանյութ) հաշվարկվել է 202.584 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, որից 3 դեպքի վերաբերյալ նշանակվել է 100.000-ական ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, ընդամենը՝ 300.000 ՀՀ դրամ։

Կոտայք՝ հայտնաբերված ապօրինի ծառահատման 2 դեպքով (2 բարդի, 2 կաղնի, 1 հացենի) նշանակվել է 100.000-ական ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, ընդամենը՝ 200.000 ՀՀ դրամ և վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (2,3 խմ փայտանյութ) հաշվարկվել է 82.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և նշանակվել 50․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Արագածոտն՝ հայտնաբերված վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (5,4 խմ փայտանյութ) հաշվարկվել է 194.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և նշանակվել 100.000-ական ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, ընդամենը՝ 200.000 ՀՀ դրամ, որոնց վերաբերյալ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին:

Արարատ՝ հայտնաբերված վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի (1 խմ փայտանյութ) վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում:

Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝

Լոռի՝ հայտնաբերված ապօրինի ծառահատման 5 դեպքով նշանակվել է 450.000 ՀՀ դրամի չափով և վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Արարատ՝ հայտնաբերված վառելափայտի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (3 խմ փայտանյութ) հաշվարկվել է 108.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և նշանակվել 100.000-ական ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, ընդամենը՝ 300.000 ՀՀ դրամ։

Արմավիր՝ հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 դեպքով հաշվարկվել է 84.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և նշանակվել 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք:

Քննված վարչական վարույթներով կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.000 ՀՀ դրամի չափով՝

Կոտայք՝ հայտնաբերվել է ձկան ապօրինի որսի 2 դեպք (առգրավվել է 22կգ սիգ տեսակի ձուկ, որը հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց):

Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝

Վայոց ձոր՝ հայտնաբերված ձկան ապօրինի որսի 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Մթնոլորտային օդի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 4 դեպք:

Քննված վարչական վարույթներով նշանակվել է 280.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել 50.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝

Երևան՝ հայտնաբերված շինարարական հրապարակի չպատսպարման և սորուն նյութերի չպահեստավորման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, իսկ առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում:

Արագածոտն՝ հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի և շինարարական աղբի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Շիրակ՝ հայտնաբերված հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման 1 դեպքի վերաբերյալ հաշվարկվել է 50.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և նշանակվել 30.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝

Արագածոտն՝ հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի և շինարարական աղբի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:

Քննված վարչական վարույթով կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 80.000 ՀՀ դրամի չափով՝

Գեղարքունիք՝ հայտնաբերվել է ապօրինի արդյունահանված բազալտի տեղափոխման 1 դեպք՝ նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Կայացվել է վարչական տուգանքի 5 որոշում՝ 300.000 ՀՀ դրամի չափով, որից՝
Լոռի՝ 2 տնտեսվարողների նկատմամբ համապատասխանաբար նշանակվել է 50.000 և 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, ընդամենը՝ 150.000 ՀՀ դրամ։

Գեղարքունիք՝ 3 տնտեսվարողների նկատմամբ նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, ընդամենը՝ 150.000 ՀՀ դրամ։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.007.000 ՀՀ դրամ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում